Լրահոս
Միջազգային
18:09
07.07.22
149

Զելենսկին գոհ է Արևմուտքի ուղարկած զենքից

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ արևմտյան գործընկերների ուղարկած հրետանին շատ խնդիրներ է լուծում մարտի դաշտում: «Վերջապես զգացվում է, որ արևմտյան հրետանին ու այն զենքերը, որոնք մենք ստացել ենք մեր գործընկերներից, շատ հզոր են աշխատել»,- ասել է նա: 

Զելենսկին ասել է, որ ուկրաինացի զինվորները հզոր հարվածներ են հասցրել ռուսների զենքի պահեստներին, որոնց շնորհիվ նվազել է ռուսների հարձակման տեմպը: