Լրահոս
Հասարակական
20:20
10.09.22
165

Զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 1-ն զանգվածում գտնվող «Թաթուլ Կրպեյանի» անվան զբոսայգում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Սայադ Ն․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ սպանություն հատկանշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Սայադ Ն․-ն հանկարծամահ է եղել։