Լրահոս
Քաղաքական
20:40
03.10.22
109

Զախարովան պատասխանել է ռազմագերիների սպանության վերաբերյալ հարցին

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հետևյալ հարցին. «Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսարաններ պարունակող տեսանյութերը, որոնք հայտնվել է համացանցում»:

Զախարովան նշել է.

«Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն:

Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ այդ տեսանյութերի համապարփակ, խորը վերլուծություն անել, այդ թվում ռազմական հանցագործությունների նշանների համար։ 

Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:

Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել  տարածաշրջանում իրավիճակի առողջացման, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Խաղաղությունն այլընտրանք չունի: Պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- ընդգծել է Զախարովան: