Լրահոս
Միջազգային
16:10
10.09.22
127

Զապորոժիեի ատոմակայանը շարքից հանելու փորձեր. արտաքին էլեկտրակայանը վնասված է

Ուկրաինայի իշխանությունները փորձում են շարքից հանել Զապորոժիեի ատոմակայանը, որ այն այլևս շահագործման համար պիտանի չլինի:

Այս մասին հայտարարել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ատոմակայանի արտաքին էլեկտրակայանը վնասված է, ու հնարավոր է դադարեցվի աշխատանքը:

Ավելի վաղ Զապորոժիեի իշխանությունները հայտնել էին, որ Կիևը միակողմանի դադարեցրել է էլեկտրաէներգիայի հոսքը Զապորոժիեի ատոմակայանից և դիտավորյալ չի ընդունում էլեկտրաէներգիա, թեև կա էներգիա ուղարկելու տեխնիկական հնարավորություն: