Լրահոս
Միջազգային
22:19
05.01.26
228

Զանգվածային անկարգություններ են Իրանում. ո՞վ է կրակում փողոց դուրս եկած մարդկանց վրա

Իրանում տնտեսական ճգնաժամը վերածվում է քաղաքական մեծ բողոքի։ Ռիալի արժեզրկումն ու գնաճը գործադուլների ու անկարգությունների ալիք են բարձրացրել երկրի մոտ ութ տասնյակ քաղաքներում։ Իշխանությունը զգուշացնում է արտաքին միջամտության մասին, խոստանում սոցիալական աջակցություն, ցուցարարները գործադուլ են անում ու կառավարության հրաժարականը պահանջում: Ըստ իրանագետների ՝ մեր հարևանը կանգնած է ներքին լարվածության և արտաքին ճնշումների խաչմերուկում։