Լրահոս
Հասարակական
19:01
24.11.25
142

Ըստ նախարարության՝ օդի աղտոտվածությունը սառը օդի լճացման հետևանքով է

Img default alt hy

Պայմանավորված վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ` Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մասնավորապես, դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, իսկ փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել:

Առաջիկա 5 օրերին օդերևութաբանական իրավիճակում էական փոփոխություններ չեն սպասվում։

Անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, ինչի արդյունքում առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի կրկին աստիճանաբար բարձրացում։