Լրահոս
Քաղաքական
11:10
13.06.22
104

Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արամ Վարդևանյանի և Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել ենք ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։

«Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին և դրանցով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում:

Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ»։