Լրահոս
Հասարակական
20:10
26.11.25
228

Խստագույն պատիժ այն հոգևորականներին, որոնք չեն տալիս Վեհափառի անունը. Մայր Աթոռի որոշումը

Երեքշաբթի տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ այսօր է հայտարարություն տարածել Մայր Աթոռը: Խստագույն կպատժվեն այն հոգևորականները, որոնք պատարագների ժամանակ միտումնավոր չեն հնչեցնի Վեհափառի անունը: Միևնույն ժամանակ Մայր Աթոռը չի խոսում նրանց կարգալուծության մասին, հորդորում է զղջալ և սրբագրել հակականոնական վարքը: Այդպիսի մի պատարագի մասնակցած Վայոց ձորի թեմի առաջնորդն այս հայտարարություններից հետո զղջալու պատճառներ չի տեսել: «Հայլուր»-ի հետ զրույցում հասկացրել է, որ մտածելու պատճառներ պատարագը մատուցած քահանան ունի: