Լրահոս
Հասարակական
23:30
05.06.25
200

Խոզնավարում երկու օր առաջ նորից կրակոցներ են հնչել. համայնքապետը մանրամասնում է. ArmLur

Img default alt hy

Ըստ համայնքապետի չնայած երկու օր առաջ արձանագրված կրակոցներին, այս պահին գյուղում խուճապային տրամադրություններ չկան։ Այս մասին ArmLur.am-ը հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի ղեկավար Վահան Զաքյանը։

Համայնքի ղեկավարը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, կրակոցներ եղել են 2 օր առաջ, իրավիճակը ներկայում կայուն է, և բնակիչների շրջանում խուճապ չի նկատվում։

Համայնքում չեն արձանագրվել զոհեր կամ վիրավորներ, իսկ բնակիչները շարունակել են իրենց բնականոն գործունեությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ առավոտյան հայտնել էր, որ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ:

ArmLur.am-ի հետ զրույցի ժամանակ, ինչպես հայտնում է Խոզնավարի համայնքապետ Վահան Զաքյանը կարկոցների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել է բնակելի տուն:

Վնասված տունը հեռու է գտնվում դիրքերից, ինչից էլ կարող ենք ենթադրել, որ հատուկ են թիրախավորել:

«Գյուղում կրակոցներ չեն լսվել, ես ինքս առավոտյան լուրերից եմ տեղեկացել: Վնասված տան բնակիչն էլ տարեց կին է՝ 90-ն անց, մենակ է ապրում, ինքն էլ չի լսել, որ իր տան ուղղությամբ կրակոց է եղել»,- ասաց համայնքապետը:

Տեղեկացնենք, որ ՀՀ ՊՆ ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։