Լրահոս
Հասարակական
20:15
22.11.25
193

Խուսափե’ք խոզանների այրումից, մի’ վնասեք էկոհամակարգը. ՆԳ նախարարությունը հորդորում է

Img default alt hy

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին՝ արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։

«Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։

- Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը։

- Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է։

- Այրման ընթացքում ոչնչանում, տուժում է կենսաբազմազանությունը, թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։