Լրահոս
Հայաստան
14:42
06.07.22
516

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են Lexus GX470, Infiniti FX30, Kia, Toyota Camry, Opel մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։  

Բախման հետևանով էլ Kia-ն կողաշրջվել է։