Լրահոս
Հասարակական
23:59
06.09.22
191

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ

Img default alt hy

Սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00–ի սահմաններում Թեղենիք գյուղում ГАЗ 53 մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողարջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը հաշվառված է Թեղենիքի գյուղապետարանի հաշվեկշռում և այն շահագործվում էր որպես աղբատար ավտոմեքենա: