Լրահոս
Հասարակական
21:50
10.07.22
348

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա 4 վիրավոր

Img default alt hy

Հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Գառնու ամբուլատոր կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: