Լրահոս
Հասարակական
20:15
08.07.25
118

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել են

Img default alt hy

Այսօր հուլիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18:10-ի սահմաններում 32 ամյա Էդգար Մ․-ն իր վարած  «Lexus» մակնիշի մեքենայով Մեղրի–Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եկաթե արգելապատնեշին, ապա կամրջի բետոնե հենապատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝  վթարի հետևանքով վարորդը՝ Էդգար Մ․-ն և նրա դուստրը՝ 3-ամյա Լուսի Մ․-ն  ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։