Լրահոս
Քաղաքական
13:07
13.09.22
144

Խնդրում եմ Աստծուն երես չդարձնել հայ ժողովրդից ու մեր հայրենիքից. Գագիկ Ծառուկյան

Img default alt hy

Մեր երկրում ստեղծված օրհասական այս իրավիճակում խնդրում եմ Աստծուն երես չդարձնել հայ ժողովրդից ու մեր հայրենիքից, ֆեյսբուքում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Խորին ցավակցությունս ու զորակցությունս եմ հայտնում զոհված հերոս տղաների ընտանիքներին: Վիրավոր զինվորներին և քաղաքացիական անձանց մաղթում շուտափույթ ապաքինում:

Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին», - գրել է Ծառուկյանը։