Լրահոս
Հասարակական
12:45
09.03.23
113

Վթարային ջրանջատում՝ Երևանում և Շիրակում

Img default alt hy

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 9-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1, 2 զանգվածների ջրամատակարարումը:

Մարտի 9-ի ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Նոր Կյանք, Հովտաշեն, Վարդաքար գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: