Լրահոս
Քաղաքական
23:10
03.10.22
106

«Վտանգավոր ծրագիր». Ադրբեջանը կփորձի թիրախավորել Արցախն ազատագրողներին

Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզաբանելու անվան տակ՝ շատ վտանգավոր ծրագիր կարող է իրականացվել, կարծիք է հայտնել ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ արձագանքելով «հավաստի աղբյուրի» հրապարակած` ադրբեջանական պահանջագրի 5-րդ կետին: 

Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների՝ հնարավոր երկրորդ հանդիպումից առաջ, «հավաստի աղբյուրը», ի գիտություն նախագահների, տեղեկացնում է, որ Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով է Բաքուն ցանկանում պարզաբանել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը: