Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:40
27.06.22
253

Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Img default alt hy

Հոկտեմբերի 17-28-ը կանցկացվեն «Հավերժություն 2022» զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։ «Tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։

Նշվել է, որ զորավարժությունների պլանավորման հարցով առաջին հանդիպումը կայացել է Թուրքիայում։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ։