Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:45
09.09.22
143

Վրաստանում ավարտվեցին «Արժանի գործընկեր-2022» վարժանքները ՆԱՏՕ-ի զինվորականների մասնակցությամբ

Img default alt hy

Սեպտեմբերի 9-ին Վրաստանում ավարատվեցին «Արժանի գործընկեր – 2022» բազմազգ զինավարժանքները Վազիանի զորավարժարանում, որոնք անցկացվում Էին ԱՄՆ-ի հովանու ներքո: Այդ մասին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում:

Վարժանքների նպատակը, որոնք Վրաստանում տեղի են ունեցել օգոստոսի 29-ից, Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների ուժերի համատեղելիության բարձրացումն Է՝ Սևծովյան տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար: Վրաստանն արդեն վեցերորդ անգամ Է ընդունել «Արժանի գործընկեր – 2022» վարժանքները:

Զորավարժությունները ղեկավարել են Վրաստանի Պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարությունը և ԱՄՆ-ի բանակի Եվրոպական և աֆրիկյան հրամանատարությունը, իսկ աջակցություն Է ցույց տվել Վրաստան – ՆԱՏՕ վարանքների և գնահատումների համատեղ կենտրոնը (JTEC), որը գտնվում Է Կրծանիսում՝ Թբիլիսիի մերձակայքում: Վարժանքներին մասնակցել են ավելի քան 2,4 հազար զինվորականներ, այդ թվում Ադրբեջանից, Բուլղարիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հունգարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Թուքիայից և Էստոնիայից: Առաջին անգամ «Արժանի գործընկեր - 2022»-ին մասնակցել են զինծառայողներ Ճապոնիայից և Շվեդիայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: