Լրահոս
Հասարակական
19:07
03.07.20
91

Ոստիկանները՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունում

Img default alt hy

Հուլիսի 3-ին՝ աշխատանքային ժամի ավարտին, ոստիկանությունն այցելել է 5-րդ ալիք: Ներկայացվող պատճառաբանությունն այն է, որ հարուցվել է վարչական վարույթ ոստիկանության կողմից այն հիմքով, որ եթերի ընթացքում դիմակ չեն կրել մեկնաբանները:

Նշենք, որ նույն պատճառաբանությամբ ավելի վաղ ոստիկանությունն այցելել էր նաև «Արմնյուզ» հեռուստաընկերություն, տեղեկացնում է Yerevan.Today-ը

Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը հստակ նշել է, որ եթերում դիմակ կրելու համապարտադիրության պահանջ որևէ տեղ սահմանված չէ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն եթերում չկրելու պարտավորության մասին:

Դիմակ կրելու մասով օրեր առաջ նաև հայտարարություն էր տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը, մասնավորապես նշելով, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթերային տաղավարներում տեխնիկական անձնակազմը ստանդարտին համապատասխան հաղորդավարից գտնվում է նվազագույնը 1,5-2 մետր հեռավորության վրա, ապա դիմակ կրելու նորմի նպատակն ինքնին համարվում է իրացված:

5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հայտնել է՝

«Ոստիկանները «հյուր» էին եկել «5-րդ ալիք» հեռուստաընկերություն: Պատվով, կարգով ընդունեցինք, թեթև բանավիճեցինք, որովհետև նրանք ցավոք (չէ, նրանք չէ, պարետը ) չէին հասկանում գրասենյակային տարածքի և տաղավարի տարբերությունները: Նրանց հանգամանալից բացատրեցի, որ այնտեղ, որտեղ նստած ենք գրասենյակային տարածք է, իսկ տաղավարը, որտեղ ընթանում են նկարահանումները՝ արտադրական է: Չգիտեմ, թե այս պարզ ճշմարտությունը նրանք կամք կունենա՞ն բացատրել պարետին, բայց նաև իմ պահանջով չափեցինք և արձանագրեցինք, որ հյուրի և հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ:

Այսինքն՝ այստեղ եւս սոցիալական հեռավորությունը ապահովված է և վարչական վարույթ բացելու պարտադրանքը համարեցի ապօրինի գործողություն: Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում և այստեղ էլ սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա: Կրկնում եմ պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ և եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների , կգնանք դուրս՝ ԵԴ»։