Լրահոս
Հասարակական
11:38
07.09.22
219

Volkswagen Golf-ը, Կորեայի ձորում մոտ 20 մետր շրջվելով ու բախվելով քարերի, հայտնվել է ձորակում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Սմբատ Սաֆեյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Կորեայի ձորում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին և մոտ 20 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորակում։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։  

Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։