Լրահոս
Սպորտ
21:00
10.11.24
328

Վնասվածքներն են ստիպում․ Ռեալը ձեռք կբերի հեռանկարային ֆուտբոլիստի

Img default alt hy

Առանցքային ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով Մադրիդի «Ռեալը» բախվել է խնդիրների։

«Արքայական ակումբը» պատրաստվում է հունվարին ձեռք բերել «Լայպցիգի» պաշտպան Կաստելո Լուկեբայի տրանսֆերային իրավունքները։

Ըստ Relevo-ի՝ «սերուցքայիններն» ակտիվորեն հետևում են 22-ամյա հեռանկարային ֆրանսիացու գործողություններին Բունդեսլիգայում։

«Ռեալը» վաղուց է հետևում Լուկեբային և նրան դիտարկում է որպես ակումբի հիմնական կազմի խաղացող, փոխանցում է Armsport-ը։