Լրահոս
Քաղաքական
14:30
27.06.22
136

Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ ինքն է որոշելու, թե ՔՊ-ն ոնց քվեարկի

Img default alt hy

«Past.am»-ը գրում է․

«ԱԺ-ն արտահերթ նիստ է անում․ օրակարգում մի քանի հարցեր են, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրություն։

Ուշագրավ պատկեր է ստեղծվել։ Բանն այն է, որ ԲԴԽ-ն առաջադրել է 3-ին՝ Ռոբերտ Առաքելյանին, Արա Բաբայանին և Արծրուն Միրզոյանին, սակայն ՔՊ-ականների «ազատ ընտրությունը» պետք է կանգ առնի ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի վրա։ Ամեն դեպքում, այդ մասին հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Միրզոյանը, այսպես ասած, Վլադիմիր Վարդանյանի «մարդն է», նա է ասել՝ «դու պրոբլեմ չունես, հաշվի՝ արդեն ընտրված ես, ոնց ասեմ, ՔՊ-ն էնպես կքվեարկի, էս քվեարկությունը ես եմ որոշելու»։

ՔՊ-ականներին էլ հրահանգել է, որ քվեարկեն իր ասելով։ Մեր տեղեկություններով, իշխող խմբակցության պատգամավորները, սակայն, վրդովվել են իրենց գլխին նոր «ասողի» հրահանգներից և հնարավոր է՝ փակ քվեարկության ժամանակ անակնկալ մատուցեն»։