Լրահոս
Իրավական
16:00
27.06.22
181

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Img default alt hy

Հունիսի 26-ին՝ ժամը 18։15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած-թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 17։30-ի սահմաններում Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 23-ամյա համաքաղաքացին:

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 23։10-ին երիտասարդը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել համաքաղաքացուն, իսկ դանակը նետել է գետը:

Նախապատրաստվում են նյութեր: