Լրահոս
Հասարակական
13:16
13.06.22
113

Վիճաբանություն և դանակահարություն Սարի թաղում

Img default alt hy

Հունիսի 12-ին՝ ժամը 01։00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած, արնահոսող վերքերով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 11-ին, ժամը 19։00-ին, Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 55-ամյա թաղեցին:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 2։00-ին 55-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: