Լրահոս
Հասարակական
13:45
22.11.25
556

Վիճաբանություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքի համար

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ անհայտ հանգամանքներում ստացած վնասվածքի հետևանքով շտապօգնության 03 խումբը Նալբանդյան փողոցի թիվ 9 հասցեից «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել ոչ սթափ վիճակում գտնվող մոտ 35 տարեկան տղամարդու, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Երևանի քրեական ոստիկանները պարզել են նաև, որ Գարեգին Մ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Մ․-ն Նալբանդյան փողոցի թիվ 9 հասցեում գործող «Էնջոյ կաբառե» բառում վիճաբանել են անհայտ անձանց հետ, որի հետևանքով Գարեգին Մ․-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակցած անձանց, իքնությունը պարզելու և հայտնաբերելու, ինչպես նաև հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։