Լրահոս
Առողջապահական
23:50
06.07.22
167

Վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացությունն աճել է 30%-ով

Img default alt hy

Վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը  30%-ով աճել են, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Գեբրեյեսուսի  խոսքով՝ BA.4 և BA.5 տարբերակները ալիքներով տարածվում են Եվրոպայում և Ամերիկայում, իսկ Հնդկաստանում հայտնաբերվել է BA.2.75 նոր ենթատեսակ, որը վերահսկվում է։