Լրահոս
Հայաստան
21:24
09.09.22
358

Վերադարձած 5 հայ գերիները հարցաքննվել են. Բաքվում դեռ մնում են տասնյակ հայ գերիներ

Հինգշաբթի Բաքվից վերադարձած հինգ գերիներին Մուրացանի զինվորական հոսպիտալից տարել են Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչություն: Կոմիտեի պարզաբանմամբ՝ գերեվարվածները հայրենիք վերադառնալուց հետո նախ հարցաքննվում են, հետո է հստակեցվում նրանց կարգավիճակը: 

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Եվրոպական խորհուրդը՝ մի խոսքով՝ Արևմուտքը ողջունել է գերիների վերադարձը: Այն աննախադեպ է, քանի որ առաջին անգամ է Բաքուն գերիներ վերադարձրել առանց միջնորդի: