Լրահոս
Քաղաքական
23:10
04.10.22
133

Վեհափառն ու նախագահները կհանդիպե՞ն երկրորդ անգամ. Տեր-Պետրոսյանը սպառված է համարում ձևաչափը

«Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը կարծում է՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ամենայն հայոց կաթողիկոսի ու նախագահների ձևաչափը սպառված է համարում, որովհետև հասկացել է, որ այդ ֆորմատով չի կարող փրկել Նիկոլ Փաշինյանին, հետևաբար սպառված է իր ասելիքը:

Գարեգին Երկրորդը նախագահների հետ առանձին քննարկումների արդյունքում կհստակեցնի՝ այդ ձևաչափով հանդիպումները շարունակվելո՞ւ են, թե՞ ոչ: