Լրահոս
Հասարակական
17:29
10.11.25
1 963

Վեհափառի հրաժարականի և Արշակ արք. Խաչատրյանի կարգալուծության պահանջի մասին տեղեկատվությունը կեղծ է

Img default alt hy

Վեհափառ հայրապետի հրաժարականի և Արշակ արք. Խաչատրյանի կագալուծության պահանջի մասին մամուլում տեղ գտած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կեղծ է, «5-րդ ալիք»-ի հետ զրույցում հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Իսկ Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար Վեհափառ  հայրապետը, հաշվի առնելով  ներկայացված առաջարկները, ստեղծել  է հանձնախումբ»,–ասաց նա: