Լրահոս
Հասարակական
12:27
30.11.25
167

Վեհափառի անունը հնչեցնելու համար Հովհաննես Իշխանյանին բիրտ ուժով դուրս բերեցին եկեղեցուց

Img default alt hy

Վեհափառի անունը հնչեցնելու համար Հովհաննես Իշխանյանին բիրտ ուժով դուրս բերեցին եկեղեցուց։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ժամանակ ևս Վեհափառի անունը չհնչեց, ինչից հետո, հավատացյալ ժողովուրդը բարձրաձայն հնչեցնում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահները, ոստիկանները Կաթողիկոսի անունը բարձրաձայն հնչեցրած քաղաքացուն, հեռացրեցին եկեղեցու տարածքից։

Հիշեցնենք, որ Պատարագին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը։