Լրահոս
Հասարակական
23:40
12.06.22
337

Վայոց Ձորի մարզում УАЗ-ը մի քանի մետր գլորվել ու կողաշրջվել է․ կա 3 զոհ, 3 վիրավոր

Img default alt hy

Այսօր, հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Արխաշամներ կոչվող հանդամասում դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, УАЗ 469 (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան մոտ 6 մետր գլորվել և կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ջերմուկ» բժշկական կենտրոն։

Ճանապարհին վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են։