Լրահոս
Քաղաքական
21:25
17.11.25
290

Վախում են երևի, իրենց ձեռ չի տալիս. Սամվել Կարապետյանի ազատությունն են պահանջում դատարանի բակում

Մոտ 5 ամիս կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ հավաքվել են դատարանի մոտ, որտեղ այսօր առավոտից քննվում է նրա կալանքը երկարաձգելու հարցը: Մի պահ իրավիճակը լարվել է, մարդիկ փակել են Թբիլիսյան խճուղին: Եկեղեցուն աջակցող 37 վայրկյանանոց խոսքից հետո կալանավորված գործարարին քաղբանտարկյալ է համարում դատարանի մոտ հավաքված բազմությունը և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան: