Լրահոս
Հասարակական
21:00
02.10.22
159

Վարորդը Mercedes-ով դուրս է է եկել հանդիպակաց և հայտնվել բետոնե սյան վրա

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Լայերտ Ղամբարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանագամանքներում, դեպի Մասիս ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կողաշրջվել և հայտնվել բետոնե սյան վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը Արարատի մարզում հայտնի, Մասիս քաղաքում գործող «Դոսաֆի Լայերտն» է, ում մոտ շատ վարորդներ հմտացել են ավտոմեքենա վարելու մեջ։