Լրահոս
Քաղաքական
10:20
10.06.22
220

Վարչապետի լիազորությունները չկրճատվեց. Փաշինյանը խաբել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ես կարծում եմ, որ, այո, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»: Այս հայտարարությունը 2018 թվականի մայիսի 1-ին արել է Նիկոլ Փաշինյանը, երբ առաջադրվել էր որպես վարչապետի թեկնածու, և տեղի էր ունենում ընտրության առաջին օրը:

Չորս տարի անց ունենք մի իրավիճակ, երբ վարչապետի լիազորությունները չեն կրճատվել և չեն փոխանցվել այլ գերատեսչությունների, ավելին՝ նա նոր լիազորություններ է ցանկանում ձեռք բերել: Այս օրերին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է մի նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից և ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում։

Ծառայությունը, որն ապահովում է պետական պաշտպանության ենթակա անձանց, շենք-շինությունների անվտանգությունը, ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն, ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այսպիսով, ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին և իր անվտանգությունն ապահովող կառույցը ցանկանում է ենթարկեցնել հենց իրեն»: