Լրահոս
Աշխարհ
13:32
12.06.22
1 152

Վարակված յոթ հիվանդներից վեցի սերմնահեղուկում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի վիրուսը. վարակաբան

Img default alt hy

Իտսլիայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի Լազարո Սպալանզանիի («Սպալանզանի») գլխավոր տնօրեն Ֆրանչեսկո Վայան հայտարարել է, որ կապիկի ծաղիկի վիրուսը կարող է գտնվել սերմնահեղուկի մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости:

Սպալանզանիի ինստիտուտի պաշտոնական զեկույցում նշվում է, որ կապիկի ծաղիկի վիրուսը կարող է առկա լինել այս հիվանդությամբ վարակված մարդու սերմնային հեղուկում՝ վերարտադրվելու ունակ ձևով։

Վիրուսը ինստիտուտի լաբորատորիաներում առանձնացվել է սերմնահեղուկից, որը վերցվել է հիվանդից ջերմություն ունենալուց վեց օր հետո, կարողացել է բազմանալ լաբորատորիայում:

Ինստիտուտի կլինիկայում կապիկի ծաղիկով վարակված յոթ հիվանդներից վեցի սերմնահեղուկում հայտնաբերվել է վիրուսը։ Նշվում է, որ այս հետազոտությունները իրականացվում են վիրուսի փոխանցման մեխանիզմները մարդուց մարդ ամբողջությամբ հասկանալու համար:

Սպալանզանիի մասնագետների կարծիքով՝ իրենց աշխատանքը կօգնի պարզաբանել բազմաթիվ հարցեր՝ կապված կապիկի վիրուսի սեռական ճանապարհով փոխանցման վարկածի հետ։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տեղեկատվության համաձայն՝ կապիկների ջրծաղիկով վարակվածություն է գրանցվել աշխարհի 29 երկրներում, արդեն իսկ հայտնաբերվել են հազարից ավելի վարակվածության դեպքեր։ Սակայն մինչ այժմ մահվան դեպքեր չեն գրանցվել։ ԱՀԿ փորձագետն