Լրահոս
Հասարակական
13:52
09.09.22
105

Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի

Img default alt hy

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Խնձորուտ 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Շահումյան գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ռասմարի-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝  գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: