Լրահոս
Հասարակական
15:00
08.06.25
178

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում  ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ինչի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։