Լրահոս
Քաղաքական
17:55
05.06.25
345

Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Հայաստան

Img default alt hy

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ժամանեց Հայաստանի Հանրապետություն: 

Այդ մասին սոցցանցում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ Դաշնային խորհրդի պաշտոնական կայքի հաղորդագրության՝ նախատեսված են Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումները երկրի ղեկավարության հետ: 

Մասնավորապես, նախատեսվում է զրույց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: 

Մատվիենկոն և Սիմոնյանը կբացեն նաև Ռուսաստանի դաշնային ժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը: Նույն օրը Վալենտինա Մատվիենկոն կմասնակցի ռուս–հայկական միջտարածաշրջանային 10–րդ ֆորումին: