Լրահոս
Քաղաքական
20:55
08.07.25
289

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքը

Img default alt hy

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքը:

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը»,-ասվում է հաղորդագրության մեջ: