Լրահոս
Սպորտ
19:35
22.11.25
599

Վաղը կմեկնարկի սեղմում հենարանից (benchpress) վարժության Հայաստանի առաջնությունը․ Լևոն Քոչարյան

Img default alt hy

Վաղն առավոտյան կմեկնարկի սեղմում հենարանից (benchpress) վարժության Հայաստանի առաջնությունը, որն ինչպես միշտ կազմակերպում ենք ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հետ համատեղ: Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը։

«Բացման արարողությունը և հաշմանդամություն ունեցող մարզիկների պարգևատրումները կսկսվեն 14:30-ին: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին լուսաբանելու և քաջալերելու մեր մարզիկներին: 

Հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 (Օռանջ Ֆիթնեսին կից թեննիսի փակ կորտ)»,-գրել է նա։

Տեսանյութը նախորդ տարվա առաջնությունից է։