Լրահոս
Սպորտ
11:15
07.09.22
83

US օpen-ի կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները հայտնի են

Img default alt hy

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US օpen-ի քառորդ եզրափակիչում մրցեցին Օնս Յաբուրը (Թունիս) և Այլա Տոմլյանովիչը (Ավստրալիա):

1 ժամ 43 րոպե ձգված մրցախաղում Յաբուրը 6:4, 7:6 հաշվով առավելության հասավ երկու սեթերից հետո:

Քառորդ եզրափակիչի մյուս խաղում ԱՄՆ-ից Կորի Գուֆն ուժերը չափեց Կարոլինա Գարսիայի (Ֆրանսիա) հետ: 1 ժամ 39 րոպե ձգված մրցախաղում Գարսիան հաղթեց 6:3, 6:4 հաշվով: