Լրահոս
Միջազգային
23:00
21.11.25
332

Թյուրքական ծրագրեր՝ ամերիկյան ձեռագրով. Ղազախստանը նույնպես ասում է «Զանգեզուրի միջանցք»

Հայ-ղազախական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են բարձրացվում ղազախական ցորենի՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան գալուց հետո: Աստանան ծրագրեր ունի ապագայում Հայաստանն օգտագործել որպես տարանցիկ երկիր թյուրքական բեռնափոխադրումների համար: Այդ նպատակին պետք է ծառայի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, հենց այդ ձևակերպումն է օգտագործել Ղազախստանի էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում: