Լրահոս
Հասարակական
13:49
08.09.22
329

Թշնամուն չհանձնված հայ զինվորը. ՊՆ-ն փորձում է պարզել նրա ինքնությունը

Երկրորդ օրն է Հայաստանը փորձում է պարզել, թե ով է այն հայ զինվորը, որը հայտնվելով շրջափակման մեջ, գերի չի հանձնվում, հրաժարվում է ասել Ղարաբաղն Ադրբեջան է, բարձրացնում է ինքնաձիգը՝ ցույց տալով, թե որքան են վախենում ադրբեջանցի զինվորները թեկուզ շրջափակման մեր հայտնված հայ զինվորից:

Համացանցում հայտնված այս տեսանյութին արձագանքել է նաև պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը: Արամ Թորոսյանը «Factor.am»-ին ասել է, որ տեսանյութը արվել է, ըստ նախնական տեղեկությունների, 44-օրյա պատերազմի օրերին:

Ռազմական գերատեսչությունն այժմ փորձուն է պարզել հստակ ամսաթիվը, տեղորոշել վայրը և զինվորի նույնականացում անել:

Չհաստատված տեղեկություն կա, որ դեպքը տեղի է ունեցել Որոտանի՝ Կուբաթլուի տարածքում: Կա նաև տեսանյութի շարունակություն, որը չի հրապարակվել, այնտեղ մասամբ երևում է նաև սպնաված հայ զինվորի դեմքը: