Լրահոս
Հասարակական
17:00
03.10.22
120

Թշնամու վերջին հարձակումից հետո անհետ կորածների հարազատները պատասխաններ են պահանջում

Ադրբեջանի վերջին հարձակումից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ են գնացել՝ իրենց տղաների մասին տեղեկություններ իմանալու: 

Ծնողներից մի քանիսը «Հայլուր»-ին ասել են, որ որդիները Վերին Շորժայի դիրքերում են եղել ռազմական գործողությունների ժամանակ: Տեղեկություն ունեն, որ այդ դիրքերն անցել են թշնամու վերահսկողության տակ, և արդեն 20 օր է՝ ոչ մի լուր չունեն իրենց տղաներից: