Լրահոս
Արցախ
22:10
12.09.22
125

Թշնամու գնդակն ընկել է արցախցու հյուրասենյակում. ադրբեջանցիները նաև գնդացիր են կիրառել գյուղերի ուղղությամբ

 

Վերջին մեկուկես ամսում ադրբեջանական բանակը երկրորդ անգամ է թիրախավորել Արցախի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերը: Այսօր լուսադեմին թշնամին կես ժամ կրակահերթի տակ է պահել այդ բնակավայրերը: 4 հոգանոց ընտանիքը հրաշքով է փրկվել: