Լրահոս
Հասարակական
12:46
04.10.22
99

Թշնամին ուշ երեկոյան կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ հայտարարությունը

Երկուշաբթի ուշ երեկոյան ադրբեջանցիները ականանետերով ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ պատասխան գործողություններով կրակը լռեցվել է, հայկական կողմից կորուստներ չկան: