Լրահոս
Միջազգային
22:30
08.07.25
88

Թրամփը վստահեցրել է, որ չի հետաձգի մաքսատուրքերի կիրառման ուժի մեջ մտնելը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ծրագրում հետաձգել առևտրային մաքսատուրքերը, որոնք ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից։

«Երեկ տարբեր երկրներ ուղարկված նամակների, ինչպես նաև այսօր, վաղը և դրանից հետո կարճ ժամանակահատվածում ուղարկվելիք նամակների համաձայն՝ տուրքերը կսկսեն վճարվել 2025 թվականի օգոստոսի 1-ից», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում։

Նա շեշտել է, որ նշված ժամկետները չեն փոխվել և չեն փոխվի, և բոլոր գումարները պետք է վճարվեն 2025 թվականի օգոստոսի 1-ից։