Լրահոս
Միջազգային
00:09
09.01.26
392

Թրամփը սպառնում է հարվածել Իրանին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ուժեղ հարված հասցնել Իրանին, եթե այնտեղ սկսեն սպանել ցուցարարներին՝ հավելելով, որ դա փոխանցել է Թեհրանին:

«Ես նրանց հասկացրել եմ, որ եթե նրանք սկսեն սպանել մարդկանց... եթե նրանք դա անեն, մենք նրանց շատ ուժեղ հարված կհասցնենք», - հայտարարել Է Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում։ 

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակի զարգացմանը: