Լրահոս
Քաղաքական
17:33
10.07.26
45

Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ

Img default alt hy

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու և որպես մարզպետ պաշտոնավարումը շարունակելու մասին։

Նա շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզի բոլոր բնակիչներին ՝աջակցության և համագործակցության համար։ Նրանց վստահությունը համարելով ամենամեծ պատասխանատվությունը՝   արդարացնելու   սպասումները։

Հիշեցնենք՝ 2025-ի դեկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացել է՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հորդորել են ազատման դիմում ներկայացնել։

Ըստ աղբյուրների՝  դեկտեմբերի 16-ին, ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ, որոշում էր կայացվել նրան այդ պաշտոնից հեռացնելու մասին. Առուշանյանը չէր արդարացրել ՔՊ-ի հույսերը:

Սակայն այսօր, նա հայտարարեց, որ խորհրդարան չի գնա, այլ կշարունակի պաշտոնավարել։ Փաստորեն, Դավիթ Առուշանյանը ընտրությունների ժամանակ «ջանք ու եռանդ» չի խնայել՝ ՔՊ-ի հույսերն արդարացնելու համար։